Ֆրանսիական աղցան արքայախնձորով

Ինչով զարմացնել հյուրերին՝ իհարկե, նոր ուտեստներով:

Սա ֆրանսիական աղցան է, շատ համեղ եւ հետաքրքիր, օրիգինալ եւ անմոռանալի համով:

Պահածոյացված արքայախնձորով եւ խաղողով աղցան տանտիրուհիները պատրաստում եւ ձևավորում են տարբեր ձեւերով: Դուք կարող եք ափսեի մեջ դնել, խառնելով բաղադրիչները կամ շերտերով դասավորել:

Ամեն դեպքում, դա չի ազդում համի: Աղցանը այնքան համեղ է ստացվում, որ այն ուտելիս կանգ առնելը շատ դժվար է:

Բաղադրությունը՝
200 գ պարմեզան կամ ցանկացած այլ կոշտ պանիր
400 գ խաղող առանց կորիզի
300 գ պահածոյացված արքայախնձոր
3 ճ.գ. մայոնեզ
1-2 պճեղ սխտոր
աղ, ըստ ճաշակի

Պատրաստում ենք այսպես՝
Արքայախնձորը կտրարե: Խաղողը նույնպես երկու մասի կտրատել:
Կոշտ պանիրը քերերիչով անցկացնել:
Խառնել բաղադրիչները, ավելացնելով մայոնեզ եւ ճզմած սխտոր: Աղ անել, եթե անհրաժեշտ է:
Անմիջապես մատուցել աղցանը սեղանին:
Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: