Մեղրով անուշաբլիթներ․ փափուկ, նուրբ և անմահական

Թեյի նաև սուրճի համար հրաշալի, անսահման համեղ, նուրբ ու փափուկ անուշաբլիթներ ենք բերել, որոնց պատրաստումն անչափ դյուրին ընթացք  ունի։

Այս անուշաբլիթները ստանաու համար հասանելիբաղադրասմեր են անհրաժեշտ։ Այն կարող են հրաշալի պատրաստել նույնիսկ անփորձները։ Ստացվում փափուկ, նուրբ և մեղրի անմահկան բույրով։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալը՝

Մածուն — 200 գ

Մեղր — 60 գ

Շաքարավազ — 140 գ

Բուսայուղ — 3 ճ․գ․

Հավկիթ — 3 հ․

Ալյուր — 400-500 գ

Վանիլ — 1 պտղ․

Սոդա — 1 թ․գ․

Ջնարակի համար՝

Շաքարի փոշի — 1 բաժ․

Կիտրոնի հյութ — 1-2 ճ․գ․

Մածունը, շաքարավազը և վանիլը միախառնել մինչ շաքարի հալվելը։ Այնուհետև միացնում ենք երկու հավկիթը և մեկ հավկիթի դեղնուցը, ապա բուսայուղն ու մեղրը։ Ալյուրը միախառնեք սոդային և մաս-մաս միացրեք հեղուկ  զանգվածին։ Պետք է ստանալ փափուկ խմոր, որ շատ քիչ կպչունություն կունենա։ Ծածկել սրբիչով և տասը րոպե թողնել հանգիստ։

Ապա բաժանել երկու մասի, յուրաքանչյուր մասից ստանալ երկարավուն ձև, որն էլ կտրատել փոքրիկ գնդերի և դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ և պատրաստել 15-20 ր 180 աստիճանում։ Թողնել սառչի, որից հետո պատել ջնարակով և վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: