Հավի կրծքամսով և սալորաչրով աղցան, որն անսահման համեղ է

Նուրբ, օգտակար և համեղ աղցանի բաղադրատոմս ենք ցանկանում ներկայացնել, որը կարող է լցնել ձեր օրը նուրբ համերով։

Հավատացնում ենք՝ այն իր յուրօրինակ համով կգերի բոլորին։ Պատրաստման ընթացքը դժվար չէ և ոչ ժամանակատար։ Փորձեք պատրաստել մեզ հետ և այն կսկսեք շատ հաճախ պատրաստել և մատուցել հարազատներին, ընկերներին։ Բաղադրատոմսը պատկանում է սիրված ֆուդբլոգեր Տաթևիկ Թորոսյանին։

Այն պատրատելու համար նախապատարաստեք հետևյալը՝

Կես կրծքամիս

1 բուռ մանրացրած ընկույզ

5 հ․ սալորաչիր

1 պճ․ սխտոր

Աղ, սև պղպեղ

2 ճ/գ թթվասեր + մայոնեզ

Նռան հատիկներ՝ ըստ ճաշակի

Կրծքամիսը երկարավուն մանրացնել, իսկ սալորաչիրը նույն ձևով կտրատել: Ավելացնել մյուս բաղադրիչները և մատուցել։

Ընդամենն այսքանը։ Մի քանի րոպե, մի քանի պարզ գործողություն և անմահական աղցանը պատրաստ է, որով կհիացնեք և կզարացնեք հյուրերին։

Կցված լուսանկարները օգտակար կլինեն պատրաստման ընթացքի ժամանակ։ Բարի ախորժակ և պատրաստման հաջող ընթացք ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: