Անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

Բաղադրիչներ

Խմորիչ մեկ տուփ

Ալյուր 600 գրամ

Կաթ 250 մլ

Ձվի դեղնուց 4 հատ

Կարագ 100 գ

Վանիլին 1 տուփ

Շաքարավազ 100 գ

Մի պտղունց աղ

Վրան քսելու համար

1 ձվի դեղնուց

2 ճ. գդալ կաթ

Պատրաստման եղանակը

Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա

Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված  թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:

Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել  տապակի վրա:

Տապակը դնել տաք տեղում, որպեսզի  գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:

Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով)  խառնել և քսել գնդերի մակերևույթին:

Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!