Տրյուֆել ընդամենը մի քանի բաղադրիչով․ սուրճի հետ համադրվող հիանալի կոնֆետ

Եթե կուզեք սուրճը վայելել քաղցրավենիքով, ապա գտնվում եք ճիշտ տեղում և ընթերցում ճիշտ բաղադրատոմս։

Բաղադատոմս, որի օգնությամբ հեշտորեն կպատրաստեք սուրճի հետ հիանալիորեն համադրվող քաղցրեղեն, որը կարելի է անվանել կոնֆետ, իսկ ավելի ճիշտ՝ տրյուֆել։

Դե ինչ, եթե պատրաստ եք սկսել, ապա լավ կլինի նախապատաստեք հետևյալը՝

Ալյուր — 250 գ

Կարագ — 150 գ

Շաքարավազ — 100 գ

4 ձվի դեղնուց՝ եփած

Կակաո — 2 ճ.գ.

Շաքարի փոշի — 2 ճ.գ.

Եթե նկատեցիք, պարունակում է ընդամենը մի քանի բաղադրիչ, որոնք հեշտրեն կգտնվի ցանկացածի տանը։ Հավկիթը խաշել (եռալուց հետո եփել 10 ր), գցել սառը ջրի մեջ։ Մաքրել, դեղնուցն առանձնացնել, լավ տրորել։ Կարագը մի փոքր տաքացնել (չպետք է հալվի, պետք է շատ փափուկ լինի)։

Կարագին ավելացնել շաքարավազը և դեղնուցը, լավ տրորել։ Ավելացնել ալյուրը, լավ խառնել գդալով։ Խմորից ձեռքով գնդիկներ պատրաստել 2 սմ տրամագծով։ Ստացվում է մոտ 30 գնդիկ։ Գնդիկներին տալ կոնի տեսք։

Դասավորել ափսեների մեջ և 10 ր սառցարանում սառեցնելուց հետ թխել 180°֊ում 25֊30 ր։ Կոները հովացնել, բայց ոչ շատ։ Տաք վիճակում թավալել կակաոյի և շաքարի փոշու խառնուրդի մեջ և վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: