Անչափ համեղ, նուրբ, թարմ և օգտակար աղցան, որ կդառնա բոլորիդ սիրելին

Գարնանը և ամռանը առավել հաճելի է սնվել աղցաններով, որոնք թեթև են, համեղ և է՛լ ավելի գեղեցիկ, քան մյուս ուտեստները։

Հենց այս նկատառումով էլ ցանկանում ենք ներկայացնել անչափ օգտակար, գեղեցիկ, թարմ համով ու բույրով մի աղցան, որի պատրաստման հարցում հավատացնում ենք, որ չեք դժվարանա։

Դե իսկ այն հենց այսօր ստանալու համար նախապատրաստեք հետևյալը՝

Հազարի տերև կես կապ

Ճակնդեղ — 1 հ․՝ քերած

Դեղին ճակնդեղ 1 գլուխ՝ քերած (կարելի է փոխարինել կարտոֆիլով)

Գազար — 1 հ․՝ քերած

Կարմիր կաղամբ — ¼ գլուխ՝ մանրացված

Սիսեռ — 1 բաժ․՝ եփած

Սոուսի համար`

Հունական յոգուրտ — ¾ բաժ․

Կիտրոնի հյութ — 2 ճ.գ.

Սխտոր — 1 պճ․՝ ճզմած

Պանիր — ¼ բաժ․՝ քերած

Մանանեխ -1 թ.գ.

Բուսայուղ — 2֊3 ճ.գ.

Աղ

Սև պղպեղ

Եթե նկատեցիք բաղադրամասերի ցանկում ներառված են միայն ամենօգտակար մթերքները։ Դե իսկ այժմ անցնենք պատրաստման գործընթացին։

Առանձին տարայում միախառնել սոուսի բաղադրիչները, ապա խառնել աղցանի բոլոր բաղադրամասերը և ավելացնել սոուսը։ Խառնել, մատուցել։ Բարի զախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!