Շատերի մանկության սիրելի թխվածքը՝ «Ոսկե բանալի»

Այս թխվածքը շատերի մանկության սիրելի քաղցրավենիքներից է։


Այն պատրաստելու համար հարկավոր է

7 հավկիթ,

2 բաժակ շաքարավազ (եթե որևէ մեկի համար շատ է, կարելի է նաև 1․5 վերցնել),

1 թ/գ կրացված սոդա,

2 ճ/գ մեղր,

2․5 բաժակ ալյուր,

2-3 ճ/գ կակաո,

1 բաժակ փշրված հունական ընկույզ։

 

Կրեմը ստանալու համար հարկավոր է 200 գրամ սերուցքային կարագ, 1 տարա եռացրած խտացրած կաթ, 1 բաժակ մանրացված հունական ընկույզ, վանիլ։

Այսպես, հարում ենք հավկիթները և շաքարավազը։ Մեղրին ավելացնելում ենք 2 գդալ ջուր, սոդա, դրանք ավելացնում ստացված զանգվածի վրա և շարունակում հարել։

Հետո լցնում ենք կակաոն և ալյուրը, հավելում ընկույզները և խառնում։

Խմորը բաժանել 3 մասի։

Այն ջրալի կստացվի՝ թթվասերի նման։ Այն պետք է գդալով քսել տարային, որում նախապես ստվարաթուղթ կա։

3 շերտն էլ թխել 25-35 սմ երկարությամբ տարայում, 190 աստիճան ջերմաստիճանի ներքո։

Կրեմ ստանալու նպատակով պետք է հարել կարագը և վանիլը, ինչպես նաև գդալ-գդալ ավելացնել եռացրած խտացրած կաթը։

Կրեմը քսել շերտ առ շերտ՝ ընկույզներ հավելելով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!