Փրկություն ամռան տապին․ «Կիվի-բանան» սմուզի

Ամռանը սառը ըմպելիքն անհրաժեշտություն է։ Ընտրության հնարավորությունը մեծ է՝ գազավորված ըմպելիքներից սկսած բնական հյութերից վերջացրած։ Բայց ամենալավ տարբերակը տանը պատրաստված սմուզին է, քանի որ վստահաբար կարելի է ասել՝ այն թարմ է, պատրաստված է մաքուր և բնական բաղադրիչներից և համեղ է։

Բանանով և կիվիով սմուզին համեղ ոչ ալկոհոլային ըմպելիք է։ Այն պատրաստվում է բանանից, կիվիից, նարնջի հյութից և մեղրից։ Դրանում կաթ կամ յոգուրտ չի գործածվում, այդ պատճառով մրգերի համը բավականին զգալի է։

 

Բաղադրիչներ՝

1․5 կիվի,

1 բանան, ¼- 1/3 բաժակ նարնջի հյութ կամ նշի կաթ,

½ ճ/գ մեղր։

Ինչպե՞ս պատրաստել

1․Բանանը և կիվին մաքրեք, բաժանե՛ք միջին չափի ունեցող կտորների,

2․ Նարնջի հյութը լցրե՛ք բլենդերի բաժակում։

3․ Ավելացրե՛ք կտրատված բանանը, կիվին և մեղրը։

4․ Հարե՛ք բաղադրիչները՝ մինչև միատարր զանգված ստանալը։

5․ «Կիվի-բանան» սմուզին պատրաստ է։ Լցրե՛ք այն բաժակի մեջ և մատուցեք։

Խորհուրդ․ որպեսզի սմուզին առավել թարմ համ ունենա, կարելի է դրան անանուխի թերթիկներ հավելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: