Տորթ «Թվիքս»․ անասելի համեղ և անչափ հեշտ բաղադրատոմս

Հավաքեք ձեր հարազատներին սեղանի շուրջ և վայելեք ընտանեկան ջերմ մթնոլորտը ձեր իսկ պատրաստած Թվիքսով։ Այս բաղադրատոմսով այն հեշտ է պատրաստել  և  անասելի համեղ է ստացվում։

Եվ այսպես այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

Ալյուր — 150 գ

Սերուցքային կարագ — 80 գ+15 գ (կարամելի համար)

Շաքարավազ — 60 գ

Դեղնուց — 1 հ․

Կաթ — 1 ճ․ գ․

Մեկ պտղունց աղ

Խտացրած կաթ —  300 գ

Կաթնային շոկոլադ — 180 գ

Ալյուրը, կտորների բաժանած կարագը, շաքարավազը և աղը խառնել։ Այս ամենը ձեռքերով իրար խառնել այնքան ժամանակ, մինչև կվերածվի փշրանքների։ Ավելացնել դեղնուցը և կաթը։ Հունցել համասեռ, փափուկ խմոր։

Եթե չոր կստացվի, կարելի է ավելացնել կաթ։ Խմորը դնել նախապես յուղաթղթով պատրաստած ձևամանի մեջ, հարթեցնել, պատառաքաղով ծակծկել, ապա դնել սառնարանում 10 րոպեով։ Այնուհետև թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 20-25 րոպե։ Կարամելի համար խտացրած կաթը կարագի հետ եփել միջին կրակի վրա մինչև խտանալը։

Շոկոլադը հալեցնել։ Թխուկը հանել ջեռոցից, հովացնելուց հետո վրան լցնել կարամելը, հավասարեցնել, ապա լցնել հալեցրած շոկոլադը։ Երկու ժամ պահել սառնարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: