Համեղ, նուրբ բիսկվիթային տորթ, որը դուր կգա ձեր հարազատներին

Այս հեշտ,համեղ,նուրբ բիսկվիթային տորթը շատ կուրախացնի ձեր հարազատներին և դուր կգա հյուրերին:

Բիսկվիթի բաղադրատոմս

120 գ. ալյուր

4 ձու

120 գ. շաքար

1/4 թ.գ. վանիլին

1 թ.գ. փխրեցուցիչ

մի պտղունց աղ

կակաոյի փոշի/վրան լցնելու համար

Կրեմի բաղադրատոմս

200 գ. կաթնաշոռ 9-15 % յուղայնությամբ

100-200 գ. շաքար

250 մլ. սերուցք 33 % յուղայնությամբ

1/4 թ.գ. վանիլին

Պատրաստման եղանակ

Հարել ձվերը ավելացնելով 120 գ. շաքարը: Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը,փխրեցուցիչը,աղը, վանիլինը:Կամաց-կամաց լցնել այս խառնուրդը ձվով խառնուրդի մեջ,խառնել մինչև դառնա համասեռ:

Թավայի վրա դնել թուղթ և վրան քսել կարագ,լցրեք ստացված խառնուրդը և տարածեք:

Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:

Դնել ջեռոցի մեջ 10 րոպե:

Կրեմը պատրաստելու համար խառնել կաթնաշորը,շաքարը,վանիլինը մինչև դառնա համասեռ: 250 մլ. սերուցքը սառեցնել,հարել,ավելացնել խառնուրդին:

Խմորը ջեռոցից հանելուց հետո թողնել հովանա,հետո բաժանել 2 մասի:

Ներքևի խմորը դնել տարայի մեջ,վրան քսել 2/3 կրեմ,վրան դնել 2-րդ խմորը,վրան քսել մնացած կրեմը

 

Վերջում ցրան լցնել կակաոյի փոշի և դնել սառնարան:

Понравилась статья? Поделиться с друзьями: