Համեղ դարձրու կարանտինը. թխվածքաբլիթ նուշով

Կարանտինի օրերը ծանր և ձանձրալի չլինելու համար հարկավոր է մտածել ինչպես արդյունավետ այն անցկացնել: Մեկը անգլերեն լեզու է ուսումնասիրում,մյուսը՝ ֆիլմ դիտում,մենք առաջարկում ենք դառնալ վարպետ խոհանոցում: Եվ քանի որ քաղցրը դրական լիցքի աղբյուր է,սկսենք քաղցրավենիք պատրաստելուց: Այս համեղ քաղցրավենիքի պատրաստման համար վերցնում ենք՝

նուշի ալյուր — 75գ,

կարագ- 115գ,

շականակագույն շաքարավազ  130գ,

կաթ  1 ճ/գ,

վանիլային շաքար 1 թ/գ,

աղ  1/4 թ/գ,

հալեցրած շոկոլադ  1/2 բաժակ:

Ինչպե՞ս պատրաստել,այն շատ հեշտ է: Անհրաժեշտ է կարագը թուլյ կրակի վրա դնել,այնուհետև  հալած կարագի վրա ավելացնել շաքարավազը,ավելացնել  ալյուրը, աղը և կաթը։ Այն պահել 3 րոպե, հետո այն վերցնել  կրակից, ավելացնել անուշաբույր վանիլինը, 5-10 րոպե թողնել։ Նախապես տաքացնում ենք վառարանը 175 աստիճան:

Առանձին էլ թխելու համար նախատեսված սկուտեղը պատում ենք հրակայուն թղթով կամ սիլիկոնով՝ պատրաստելով 2-3 սկուտեղ: Խմորը լցնել մեկ-մեկ թեյի գդալ որոշակի հեռավորություն պահելով, թխել 6-8 րոպե: Այն պատրաստ է ,երբ կարմրում է:

Սառեցնել 5 րոպե։ Թխվածքաբլիթը կարելի է մատուցել հալած շոկոլադով կամ <<Նուտելլայով>>։ Սուրճի հետ այս անուշաբույր և գեղեցկատես քաղցրավենիքը հյուրասիրել սիրելի ընտանիքի անդամներին: Բարի վայելք

Понравилась статья? Поделиться с друзьями: