Կոկոսով և շոկոլադե տորթ, որը հալչում է բերանում

Կոկոսը և շոկոլադը միասին շատ համեղ են։ Միայն պատկերացրեք՝ կոկոս և շոկոլադով հյութեղ տորթ։ Սակայն… պատկերացնել հարկավոր չէ, կարելի է պատրաստել։

Այսպես, խմորի համար պետք է ձեռքի տակ ունենալ

4 ձու,

200 գ. շաքարավազ,

200 գ.ալյուր,

3 ճ/գ կակաո,

10 տոկոս սերուցք (200 մ/գ):

Կրեմը պատրաստել 200 գ. կոկոսի փաթիլներով (եթե փաթիլները մանր են, կարելի է նաև մի փոքր ավելի): Անհրաժեշտ է նաև 150 գ. շաքարավազ, 250 մ/լ կաթ, 150 գ. սերուցքային կարագ։

Այսպիսով, ձվերը 15 րոպե հարեք շաքարավազի հետ։ Ստացված զանգվածը ձյունաճերմակ երանգ պետք է ունենա: Ալյուրը խառնեք կակաոյի փոշու հետ։ Ստացված խառնուրդը փոքրիկ չափաբաժիններով հավելեք «հավկիթե» զանգվածին և զգուշորեն խառնեք։
Տարան, որում պետք է եփվի խմորը, նախապես պատել բուսական յուղով։ Խմորը եփել 180 աստիճան ջերմության ներքո։

Մինչ խմորը սառչի, պատրաստեք կրեմը։ Փոքրիկ կաթսայում խառնեք կարագը և շաքարավազը: Դրեք կրակին և հալեցրեք կարագը։ Դրան հավելեք նաև կոկոսի փաթիլները և ամեն ինչ խառնեք։ 15 րոպե մարմանդ կրակին եփելով՝ սպասեք մինչև զանգվածը եռա։ Մի մոռացեք պարբերաբար խառնել ապագա միջուկը։

Խմորը բաժանել երկու մասի, քսել սերուցքը (պարտադիր չէ)։ Քսել կրեմը, խմորի առաջին շերտին դնել երկրորդը, վերևի շերտին քսել շոկոլադե ջնարակը կամ ավելացնել կոկոսի փաթիլները։
Արդյունքում ստացվում է համեղ տորթ, որը հալչում է բերանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: