Զովացուցիչ ամառային կոկտեյլ՝ Օփրա Ուինֆրիից

Ամառը տարվա իդեալական եղանակ է, երբ կարելի է հավաքվել ընկերներով և կոկտեյլ ըմպել։ Oprah Magazine պարբերականի հուլիսյան համարում ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին կիսվել է իր սիրելի կոկտեյլի բաղադրամտոմսով, որը կոչվում է «Մաուին դեկտեմբերին»։ Այն շատ համեղ է և դյուրին է պատրաստել։

Կոկտեյլի բաղադրության մեջ ներառված են արքայախնձոր, կիտրոնախոտ և կոճապղպեղ։ Սակայն պատրաստել սկսելուց առաջ պետք է օղուց թուրմ պատրաստել։

Ստորև ներկայացնում ենք 2 կոկտեյլի համար անհրաժեշտ բաղադրիչները՝

1 մեծ արքայախնձոր, կիտրոնախոտի 2 ցողուն՝ առանց արմատների և արտաքին տերևների, 1 շիշ օղի, անանուխի 3 տերև, մաքրած կոճապղպեղի 2 փոքրիկ կտոր, ¼ բաժակ սառը երիցուկի թեյ, ½ բաժակ կիտրոնի հյութ (շուրջ 2 կիտրոն)։

Արքայախնձորը հարկավոր է մաքրել և 4 մասի բաժանել, հանե՛ք յուրաքանչյուրի միջուկը։ Դրա երկու քառորդը մանրացրեք բլենդերով՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Այդ զանգվածն ապակե տարայով պահե՛ք սառնարանում։

Մնացած արքայախնձորը և կիտրոնախոտը եփել, ծածկել կափարիչով և տապակայի վրա թողնել յուրաքանչյուր կողմից 4-5 րոպե։

Խորովված արքայախնձորը, կիտրոնի հյութը, օղին և անանուխը դրեք մեծ տարայի մեջ։ Ծածկե՛ք և 8 ժամ կամ գիշերվա ընթացքում թողեք սառնարանում։

Կոկտեյլների պատրաստման համար կոճապղպեղը մանրացրե՛ք բլենդերով, ավելացրե՛ք սառույցի կտորներ։

Ավելացրե՛ք օղու թուրմի ½ բաժակ, ½ բաժակ սառեցված արքայախնձորի հյութ, երիցուկի թեյ, կիտրոնի հյութ։

Մատուցելիս զարդարեք կիտրոնախոտի տերևներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: