Եղինջով ապուր․ համեղ, օգտակար այս կանաչ ապուրը պատրաստեք հենց այսօր

Եղինջ, ծակող բանջար և այլ շատ անուններ ստացած ամենահամեղ և աենաօգտակար կանաչիներից մեկը սիրում են շատերը։

Եղինջը պարունակում է այնպիսի օգտակար տարրեր, որ անչափ կարևոր է մեր օրգանիզմին տարվա հենց այս եղանակին։

Բնության  մեջ ոչինչ սխալ չէ և ամեն ինչ իր ժամանակին է հասնում մարդուն։ Գարուն  է, և կանաչեղենն այժմ առատ է, ինչպես երբևէ։ Այս անգամ ձեզ ենք ցանկանում ներկայացնել եղինջով ապուրի մի հրաշալի բաղադրատոմս։Դրանք շատ են, սակայն այս անգամ փորձեք պատրաստել հենց այսպես։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մի քանի մթերքները՝

Եղինջ — 100 գ

Կարտոֆիլ — 420 գ

Սոխ — 190 գ

Գազար — 90 գ

Դափնու տերև — 1 հ․

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ջուր — 1․5 լ

Սամիթ ՝ ըստ ճաշակի

Եռացնել ջուրը և երբ այն արդեն եռում է ջրի մեջ լցնել մանրացված կարտոֆիլն ու սոխը և քերած գազարը։ Երբ այս ամենը կիսաեփ վիճակում կլինի, միացնել լվացված մատղաշ եղինջները և շարուակել եփել։ Բանջարեղենի եփվելուց հետո գցել դափնու տերև, համեմել ըստ ճաշակի և 5 ր անց անջատել կրակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: