Ելակով կարկանդակ․ անչափ համեղ թխվածք, որն անպայման պետք է փորձել

Երեկոյան թեյախմությունները ամենահճելի պահերից է և հաճելի է ինչպես ինքնին թեյը, այնպես էլ մտերիմների հետ ժամանցը։ Առաջարկում ենք մեզ հետ պատարստել անչափ համեղ քաղցրավենիք և թեյախմությունն առավել հաճելի դարձնել։ Պատրաստելու ենք ելակով կարկանդակ, որն օժտված է նուրբ համով և յուրօրինակությամբ։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալը՝

Խմորի համար`

2 հավկիթ՝ սենյակային ջերմաստիճանի

Շաքարավազ — 1 բաժ․

Թթվասեր — 1 բաժ․

Ձեթ — ½ բաժ․

Վանիլին

Ալյուր — 2 բաժ․

Փխրեցուցիչ — 2 թ.գ.

Աղ — ¼ թ.գ.

Ելակ — 340 գ

Շաքարի փոշի — 1 թ.գ.

Պատրաստման գործընթացը բավականին դյուրին է և առանց որևէ դժվարության։ Արդյունքում կստանաք հրաշալի հյուրասիրություն։

Հավկիթները շաքարավազի հետ համատեղ հարել մոտ 5 ր (օգտագործեք բարձր արագություն)։ Միացնել թթվասերը, բուսայուղը, վանիլը և սկսել հարել ավելի ցածր արգությամբ։ Այս ամենին միացնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և շարուակել հարման գործընթացը։

Խմորի կեսը լցնել 20 սմ տրամագծով յուղած ձևամանի մեջ, վրան լցնել կտրատած ելակի կեսը, լցնել մնացած խմորը, վրան դասավորել մնացյալ ելակները։ Թխել 190°֊ ում 45֊55 ր։ 15֊20 ր սառչելուց հետո դուրս բերել ձևամանից, թողնել սառչի։ Վրան շաղ տալ շաքարի փոշի և վերջապես վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: