Դդմիկով անչափ համեղ բլիթներ, որոնց համից անհնար է կշտանալ

Դդմիկով անչափ համեղ ու հրաշալի ուտեստների կողքին մեր առաջարկած բլիթները համային հատկանիշներով էապես տարբեվում են:

Այն ստանալու համար հարկ է ձեռքի տակ ունենալ.

Նախ քերել դդմիկները, ապա դրանք մի լավ հյութաքամել: Հյութաքամված դդմիկների վրա ավելացնում ենք թթվասերի ու հավկիթի խառնուրդ, սխտորի ու սոխի նախընտրելի չափաբաժին, աղ:

Վրան ալյուր մաղելով՝ ստանալ համապատասխան պնդության խմորանման զանգված:

Միջուկային մասի համար մանրատել մեկ գլուխ սոխ, ապա բարակ ձողաձև կտրատել հավի փափկամիսը: Սկզբում փափկամիսը տապակել ձիթայուղով, համեմել, առանձին տարայի մեջ էլ սոխը տապակել:

Սառեցնելուց հետո երկու մասսաները միավորել:

Դդմիկով խմորի կեսը տեղավորել տաքացված ձիթայուղով թավայի մեջ, ամանի բերանը ծածկել, մի տասը րոպեի չափ տապակել, հետո վրան տարածել մեր նախապատրաստած միջուկային զանգվածը, ապա պանրային քերուկ:

Տապակվելով կայուն շերտ դարձած դդմիկի մի ծայրը թեքել՝ շերտին եռանկյան տեսք տալով: Դրա վրա էլ պանրային քերուկի որոշ մաս ավելացնել, քիչ տապակել ու հանել թավայից:

Понравилась статья? Поделиться с друзьями: