Բրնձով և ոստրեներով պատրաստված նրբահամ աղցան, որը խենթացնող համ ունի

Ամռան տապին հազիվ թե որևէ մեկը ցանկանա կանգնել գազօջախի մոտ և տաք ուտեստ պատրաստել։ Ուստի, լավագույն այլընտրանք են աղցանները, որոնք պատրաստելը շատ ժամանակ չեն խլում։

Բրինձը և ոստրեն հրաշալի համադրություն են։ Իսկ դրանցով պատրաստված աղցանի համն անմահական է։

Ի՞նչ է հարկավոր դրա համար։ Ձեռքի տակ պետք է ունենալ 1 բաժակ բրինձ, 300գ․ ոստրե, 3 խաշած ձու, մեկ տարա ձիթապտուղ, 300գ․ լոլիկ, 1 փունջ սպանախ, ½ գլուխ սոխ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի, մայոնեզ։

Աղցանը պատրաստելու համար պետք է լավ խաշել բրինձը, թափել տաք ջուրը և լավանալ սառը ջրով։ Ոստրեները խաշել, ձվերը խորանարդաձև կտրատել։ Կտրատել ձիթապտուղներն ու լոլիկները, սպանախն ու սոխը։ Ամեն ինչ խառնել, հավելել աղ ու պղպեղ։

Վայելե՛ք աղցանը ընտանիքի անդամների, ինչես նաև ընկերների հետ միասին։ Նրանց հաստատ դուր կգա։

Բարի՛ ախորժակ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: