Արքայական գաթա․ յուրահատուկ խորիզ, անմահական համ

Գաթան հայերի սեղանից անպակաս եղել։ Մենք սիրում ենք գաթա և սիրով ենք պատրաստում այն՝ կիրառելով տարբեր բաղադրատոմսեր։ Պատրաստման մեծ փորձը գաթայի հարյուրավոր բաղադրատոսմեր է սովորեցրել։ Հայկական գաթան հայկականության խորհրդանիշերից մեկն է։ Այս անգամ ներկայացնում ենք գաթայի մի բաղադրատոմս, որի անունն անգամ կստիպի անպայման այն պատրաստել և փորձել։ Եվ այսպես, սկսենք պատրաստել Արքայական գաթան։

Դրա համար հարկ կլինի նախապատրաստել հետևյալը՝

Ալյուր — 400 գ

Մածուն — 200 մլ

Կարագ — 180 գր

Հավկիթ — 1 հ․

Սոդա — 1 թ․ գ․

Խորիզը նույնպես յուրօրինակ է, իսկ այն պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Ալյուր — 200 գ

Շաքարավազ — 200 գ

Բուսայուղ — 100 մլ

Կարագը քերել ալյուրի վրա և ձեռքերով տրորել և փոսիկ բացել, որի մեջ էլ հարկ կլինի լցնել մածունը, հավելել սպիտակուց, սոդա։ Խառնել բաղադրիչները և ստանալ խմոր։ Ծածկել և դնել մի կողմ։ Անցնել խորիզի պատրաստմանը։ Միջին ջերմության վրա բովել ալյուրը, որից հետո տեղափոխել այլ տարա՝ ավելացնելով շաքարավազ և բուսակայուղը։ Խմորը բաժանել 2 մասի և գնդիկներ պատրաստել, գրտնակել դրանք։

Մի շերտի վրա լցնել խորիզի կեսը, հավասար տարածել։ Վերևից ծածկել 2-րդ շերտով, ապա վրան քսել խորիզի մնացած մասը։ 2 շերտը միասին փաթաթել երկար ռուլետով, թեթև գրտնակել, որպեսզի հարթ լինի:

Քսել հարած դեղնուց և պատառաքաղով նախշեր ստանալ , կտրատել եռանկյունաձև։ Գաթաները շարել ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30-35 ր:

Понравилась статья? Поделиться с друзьями: