Առջևում Սուրբ Ծնունդն է․ պատրաստեք չամչով փլավն այս բաղադրատոմսով և վայելեք աներևակայելի համը

Առջևում Սուրբ Ծնունդն է, որի ժամանակ եկեղեցի այցելելուց և ծիսական արարողությանը մասնակցելուց հետո բոլորն իրենց ընտանիքիներում տոնական սեղաններ են բացում։

Այդ օրը սեղանին դրվում են հատուկ ուտեստներ, որոնք հատուկ են հենց այդ օրվան և հիմանականում պատրաստում են տարվա հենց այդ օրը։ Այդ ուտեստների շարքին է պատկանում նաև բրնձով փլավը։ Այն առաջարկում ենք պատրաստել հետևյալ բաղադրատոմսով, քանի որ անչափ համեղ է ստացվում, և տեսքը աննկարագրելի գեղեցիկ է։

Անհրաժեշտ է՝

Բրինձ — 1 բաժակ

Ջուր — 2 բաժակ

Աղ — 1 թ․գ․

Չամիչ — 100 գ

Ծիրանի չիր — 4 հ․

Սալորի չիր — 4 հ․

Կարագ — 2 ճ․գ․

Լավաշ

Բրինձը խաշել, վերջում ավելացնել աղը։ Քամիչի օգնությամբ անցկացնել այն սառը ջրով։ Առանձին թավայի մեջ հալեցնել կարագը, ապա լցնել չրերը, չամիչը և բովել կարագի մեջ, այնուհետև լցնել բրնձի վրա և լավ խառնել։

Մեկ այլ կարագով պատած թավայում դասավորել լավաշն ինչպես պատկերված է լուսանկարում։ Լցնել փլավը և ծածկել նույն  լավաշով։ Վրան քսել բուսայուղ և դնել 200 աստիճանով տաքացված ջեռոցը։

Դուրս բերելուց հետո թավայի վրա դնել համապատասխան ափսե և շրջել թավան՝ պատրաստի ուտեստը տեղափոխելով ափսեի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: