Անմահական աղցան, որն ամեն օր կցանկանաք պատրաստել

Աղցաններն ամենաթեթև, նուրբ ու համեղ ուտեստներն են, որոնք կարող ենք թույլ տալ մեզ ուտել փոքր-ինչ ավելի՝ հատկապես, երբ արդեն մեկնարկել է Պահքի շրջանը։

Բուսական աղցաներն այս շրջանի համար ամենահարմարն են։ Եվ այսպես, եթե ցանկանում եք փայլել խոհանոցում և հյուրերի գովեստին արժանանալ, ապա պատրաստեք մեզ հետ բանջարեղենային այս համեղ աղցանը։ Այն համեղ է, նուրբ և պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում։

Այս աղցանում որպես կենդանական ծագման  սնունդ առկա է հավկիթ և թթվասեր։ Եթե գտնվում եք Պահքի մեջ, ապա այդ մթերքները կարող եք չկիրառել։

Առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Պեկինյան կաղամբ — 300 գ

Վարունգ — 1 հ․

Հավկիթ — 4 հ․

Կանաչ սոխ

Սամիթ

Թթվասեր — 3 ճ․գ․

Բուսայուղ — 3 ճ․գ․

Մանանեխ — 1 թ․գ․

Աղ — 1/2

Նախ հարկավոր է խաշել հավկիթները, այնուհետև մանրացնել բոլոր մթերքները և միախառնել։ Պատրաստման ողջ ընթացքը ներկայացված է վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: