Պանրով ռուլետ, նուրբ համը գնահատողների համար

Սիրում  եք պանիր, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Պանրով ռուլետ պատրաստելու համար շատ ժամանակ հարկավոր չէ։ Այն համարվում է սառը խորտիկ և հաճելի է համտեսել մեկ գավաթ գինու կամ գարեջրի հետ։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Ձու — 4 հատ                                           Սխտոր — 2 կտոր

Սամիթ  — 1 փունջ                                   Մայոնեզ — 175 գ

Աղ – ըստ ճաշակի                                 Պանիր – 400գ

Պատրաստման եղանակը՝

Տարայի մեջ լցրեք  ձուն և մայոնեզի կեսը ու լավ հարեք, ապա համեմեք աղով։ Ջեռոցի տարան ստվարաթղթով ծածկեք և ստացված զանգվածը տեղափոխեք տարայի մեջ  հավասարաչափ տարածելով ստվարաթղթի ամբողջ մակերեսին։ Տեղադրել ջեռոցում և եփել 10 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանով։

Իսկ այդ ընթացքում հարկավոր է պատրաստել միջուկը։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է   պանիրը քերել վրան ավելացնել մայոնեզը լավ խառնել, ապա ավելացնել  ճզմած կամ մանր կտրատված սխտորը և մանրեցված  սամիթը, վերջ ռուլետի միջուկը պատրաստ է։

Երբ ռուլետի շերտը պատրաստ կլինի հանեք ջեռոցից և թողեք մի քանի րոպե սառչի, ապա միջուկը հավասարաչափ տարածեք  շերտի վրա և զգուշորեն փաթաթեք  տալով երկարավուն ձև։Այս ամենը մեկ  ժամ տեղադրեք  սառնարանում  և հետո կարող եք մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: