Շատ եմ խորանում քաղաքականության մեջ․ Անահիտ Մուտաֆյանի եզրահանգումները

Դերասանուհի Անահիտ Մուտֆյանը, ով հանդես էր գակիս և՛ էկրաններին, և՛ բեմում, տևական ընթացք է (արդեն մի քանի տարի) քաղաքական բնույթի գրառումներ է կատարում և հարցազրույցներ տալիս։

Նա բավականին հաճախ է քաղաքական թեմայով զրուցում։ Եվ այնքան է քաղաքականությունը գրավել դերասանուհուն, որ քիչ է լինում թատրոնում և նույնիսկ հասցնում կարոտել սիրելի մասնագիտությունը։ Այս մասին օրերս նա գրառում էր կատարել։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Որքան շատ եմ խորանում քաղաքականության մեջ այդքան ավելի շատ եմ սիրում թատրոնը։ Թատրոնը իր ինտրիգներով, բայց ազնիվ, թատրոնը իր մրցակցությամբ, բայց ազնիվ»։

Անահիտը բավակնին շատ երկրպագուներ ունի, որոնցից շատերը հորդորում են նրան մնալ թատրոնում և թողնել քաղաքականությունը, իսկ դերասանուհին պնդում է, որ ինքն անմնացորդ սիրում է իր հայրնեիքը և քաղաքականության է հրում միայն ու միայն սերը դեպի հայրենիք։

Դերասանուհին հաճախ է նշում, որ շատ մտահոգված է հայրենիքի ճակատագրով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!