Քլոե Քարդաշյանի երկրպագուները նրան մեղադրել են պլաստիկ վիրաբուժությունը չարաշահելու մեջ

35-ամյա Քլոե Քարդաշյանը հերթական անգամ օգտատերերի քննադատությանն է ենթարկվել։ Այս անգամ քննարկման առարկա է դարձել աստղի նոր լուսանկարների շարքը, որոնք նա նախօրեին հրապարակել է Instagram-ում։ Դրանում Քլոեն վարդագույն սեղմիրանով է և ցուցադրում է նիհար իրանը։

Սակայն լուսանկարներում հետևորդներին հետաքրքրել է ոչ թե Քլոեի հագուստը, այլ նրա դեմքը, որը, շատերի կարծիքով, միանգամայն անճանաչելի է։ Այդ մասին նրանք միանգամից շտապել են հայտնել Քարդաշյանին՝ հրապարակման ներքո մեկնավանություններ թողնելով։

«Խնդրում եմ, դադարեցրու՛ դեմքիդ հետ որևէ բան անել»,-գրել է երկրպագուներից մեկը։

«Դուք շատ եք փոխվել և այժմ անբնական տեսք ունեք»,-հավելել է մեկ ուրիշը։

«Անճանաչելի է։ Պլաստիկան չափից շատ է։ Որտե՞ղ է մեր Կոկոն»,-նշել է ևս մեկ հետևորդ։

Սակայն Քլոեն ինքը հերքում է, որ դեմքի պլաստիկ վիրահատությունների է դիմել։ Աստղը նաև խոստովանում է, որ որոշ լուսանկարներում նա այնպիսի տեսք չունի, ինչպես իրականում։ Իսկ դրա պատճառը դիմահարդարման նկատմամբ նրա սերն է։

Քլոեն չի հերքում, որ մտածում է պլաստիկ վիրահատության մասին։ Նա մի անգամ ասել է, որ օրերից մի օր համարձակություն կհավաքի և կփոխի քթի կառուցվածքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: