Քիմ Քարդաշյանը թվիթերում նկարներ է տեղադրել և գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Հեռուստահաղորդավար, դերասան,մոդել Կիմ Քարդաշյանը թվիթերյան էջում տեղադրել է իր Ծիծեռնակաբերդի այցելության նկարներից և գրառել ՝ ցեղասպանության 105 տարելիցն է, և ինքը հպարտ է ,որ ԱՄՆ ընդունել է այն որպես իրողություն:

Հիշեցնենք, որ Քիմը հայտնի հայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և շոտլանդական-հոլանդական արմատներով Քրիս Ջենեռի դուստրն է: Քիմն իրեն համարում է կիսով չափ հայ, քառորդ շոտլանդացի և մեկ քառորդ հոլանդացի:

2015 թվականին առաջին անգամ Քիմը այցելեց Երևան, գնաց նաև Ծիծեռնակաբերդ՝Հայոց ցեղասպանության 100 տարելիցի կապակցությամբ:

Քիմն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ում հետ նա հանդիպել է նրանց հարսանիքից 2 տարի առաջ: Ամուսիններն ունեն չորս երեխա ՝2 դուստր,2 որդի:

Հետաքրքիր է ,որ Քիմը ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակը ՝ամենավատ երկրորդ պլանի դերակատարման համար:

Չնայած այն հանգամանքին, որ Քիմը համարվում է ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչը, ամենահարուստը սակայն մնում է նրա քույր Քայլի Ջենեռը: 21-ամյա աղջիկը 900 միլիոն դոլար ունեցվածք ունի՝ շնորհիվ հայտնի կոսմետիկ գծի ՝ Kylie Cosmetics- ի թողարկմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: