Քիմ Քարդաշյանը զարմացրել է դստեր հետ նմանությամբ

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է դստեր՝ Չիկագոյի հետ նմանությամբ։

Դստեր հետ միասին ժապավեն հրապարակելով՝ հայկական ծագմամբ աստղի ցնցվել է հետևորդներին երեխայի հետ նմանությամբ։

38-ամյա Քիմ Քարդաշյանը նուրբ երանգի զգեստով էր և լայն լանջաբացվածքով։ Փոքրիկ Չիկագոն ևս բաց երանգի զգեստով էր։ Մթնոլորտը, ինչպես նաև մոր և դստեր դիրքերը խոսում են այն մասին, որ դա ծրագրված ֆոտոշարք էր։

«Իմ երկվորյակը»,-լուսանկարը մակագրել է Քիմ Քարդաշյանը։

Հետևորդները չէին կարող չհամաձայնել դրա հետ։

Փաստաբան Ռոբերթ Քարդաշյանի և Քրիս Ջեների դուստրն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը դաստիարակում են Նորթին, 3-ամյա Սեինթին, 1-ամյա Չիկագոյին և փոքրիկ Փսալմին։ Վերջին երկուսը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։

Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել նաև որդիների՝ Սեինթի և Փսալմի հետ։

«Իմ տղաները»,-լուսանկարը մակագրել է հայազգի աստղը։

Понравилась статья? Поделиться с друзьями: