Քիմ Քարդաշյանը՝ Սպիտակ տանը

Քիմ Քարդաշյանը կիսվել է Սպիտակ տանն արված լուսանկարներով, որտեղ ելույթ է ունեցել հունիսի սկզբին։ Նշենք, որ 37-ամյա հայազգի աստղը զբաղվում է կալանավայրերից ազատ արձակված անձնանց իրավունքների պաշտպանությամբ։

Իհարկե, Քիմը կդավաճաներ ինքն իրեն եթե հատուկ ուշադրություն չդարձներ իր տեսքին։ Քիմը մուգ փիրուզագույն երանգի կոստյումով էր, բաց մանուշակագույն տոպով։ Կերպարը համալրել են կոստյումի երանգի կոշիկները և նորաձև պայուսակը։ Այն, որ աստղի լուսանկարները մշակված են ֆոտոշոփի միջոցով, հերքել չի կարելի, բայց նրա ճաշակն ու ոճն անթերի են՝ անգամ առանց խմբագրության։

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն անգամ ամենագեղեցիկ լուսանկարներն է Photoshop-ի օգնությամբ մշակում՝ դրանք Instagram-ում հրապարակելուց առաջ։ Դա չէր կարող վրիպել @fakegirlsfvckya էջը վարողների ուշադրությունից։ Էջը «բարձրաձայնում է», թե աստղերի որ լուսանկարներն են խմբագրված, որոնք՝ ոչ։

Քարդաշյանն իր Instagram-յան էջում մանուշակագույն հագուստով լուսանկար է հրապարակել։ Դրանից մեկ օր անց վերոնշյալ էջում կոլաժ է հայտնվել՝ այդ լուսանկարի օրիգինալով։ Ակնհայտ է՝ հայազգի աստղը փոքրացրել է ծնոտը՝ ավելի գեղեցիկ երևալու համար։ Ավելին, լուսանկարում կեղծ է նաև արևայրուքը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: