Քարդաշյանները հայերին տեղ են ապահովել աշխարհի 50 ամենասեքսուալ ազգերի վարկանիշում

Big 7 Travel պարբերականի վարկածով՝ հայերը 50 ամենասեքսուալ ազգերի շարքում են հայտնվել։ Այսպիսի եզրահանգման են հանգել ըստ 1․5 մլն օգտահաշվի ուսումնասիրության և առցանց հարցումների շնորհիվ։ Հայերը 8-րդ հորիզոնականում են։

Վարկանիշի առաջին հորիզոնականում են ուկրաինացիները, երկրորդում՝ դանիացները։ Լավագույնների եռյակը եզրափակել են ֆիլիպինցիները։

Լավագույն տասյնակում ներառվել են նաև Բելիգիայի Ավստրալիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Կանադայի բնակիչները։

Ինչ վերաբերում է հայերին, ապա պարբերականը նշել է, որ նրանց լավագույն տասնյակում տեղ է ապահովել Քարդաշյանների գերդաստանը։

Ի դեպ, Քարդաշյան քույրերից Քլոյեն հունիսի 27-ին նշել է 35-րդ տարեդարձը։ 35-ամյա աստղը մեկ դուստր ունի՝ Թրուն։

Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ իր մարդ տեսակն ինքը լավ է ճանաչում, մյուսների կարծիքն իրեն քիչ է հետաքրքրում։ Բացի այդ, նա իր ոչ մի քայլի համար չի զղջում։ Միայն սխալներ գործելով է կարելի սովորել։

Понравилась статья? Поделиться с друзьями: