Քայլի Ջեները կիսամերկ նկարահանվել է սեփական ապրանքանիշի՝ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների գովազդում

Այս տարվա գարնանը մեկնարկել է 21-ամյա Քայլի Ջեների կոսմտեիկ ապրանքանիշի նոր փուլը։ Kylie Cosmetics-ից մեկ միլիարդ դոլար եկամուտ ստանալով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը մաշկի խնամքի միջոց է թողարկել՝ Kylie Skin-ը։ Նա շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Այսպես, նա համացանցում գովազդային տեսահոլովակ է ներկայացրել, որը նվիրված է մի քանի կոսմետիկ արտադրանքների։ Աստղը դրանք կիրառել է իր մարմնին։

Քայլին ներկայացրել է մարմնի համար նախատեսված լոսյոն, սփրեյ և սկրաբ։ Նա երկար ժամանակ ազդարարել է այդ տեսահոլովակի թողարկման մասին, որում գրեթե մերկ է։ Աստղի զուգընկերը, նրա դստեր՝ Սթորմիի հայրը, 27-ամյա ռեփեր Թրևիս Սքոթը առաջիններից մեկն է գնահատել տեսահոլովակը՝ այն էմոջիի միջոցով մեկնաբանելով։

«Մաշկի խնամքը և դիմահարդարումը միմյանցից անբաժան են։ Kylie Skin ապրանքանիշն իմ երազանքն էր՝ Kylie Cosmetics-ի բարեհաջող թողարկումից հետո։ Զրոյից ապրանքանիշ ստեղծելն ինձ շատ բան է սովորեցրել»,-ասել է Քայլին։

Նշենք, որ Քայլիին քննադատել են հունական մանրացված ընկույզով մարմնի համար նախատեսված սկրաբ թողարկելու պատճառով։ Շատ սպառողների և փորձագետների կարծիքով՝ այն շատ կոպիտ է և անգամ կարող է փոքրիկ վնասվածքների պատճառ դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: