Փիթբուլը վազել է դեպի թփուտները, իսկ որոշ ժամանակ անց երեխայի ճիչ է լսվել

Շների բոլոր ցեղատեսակների շարքում կան այնպիսինները, որոնք ամենից հաճախ են բախվում նախապաշարմունքների և զուր պիտակավորումների հետ։ Դրանք փիթբուլներն են։ Մենք արդեն բազմիցս համոզվել ենք, որ դրանք ոչ թե մարդասպան շներ են, այլ իսկական հրեշտակներ։ Այդպիսի հիասքանչ շներից մեկի մասին է մեր պատմությունը։

Ծանոթացե՛ք, սա Հյորլին է։

Հյորլին շատ բարի շուն է։ Նրա տերն այնքան վստահ է նրանում, որ զբոսանքի ժամանակ երբեմն շանը թույլ է տալիս առանց վզկապի վազվզել։

Հենց այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ, երբ Հյորլին առանց վզկապի էր, փոքրիկ տղայի ձայն է լսվել։ Շանն իր կողքին չտեսնելով՝ Շելբին անմիջապես վազել է ձայնի ուղղությամբ։

Այնտեղ երիտասարդը տեսել է լաց լինող տղային, իր շանը և նրան կողքին՝ թունավոր օձի։ Օձը ցանկացել է հարձակվել երեխայի վրա, և երբ վերջինը բղավել է, Հյորլին օգնության է շտապել։ Նա օձին մի կողմ է քաշել երեխայից և խեղդել՝ փրկելով անծանոթ տղայի կյանքը։

Սակայն օձը հասցրել էր խայթել շանը։

Բարեբախտաբար, Հյորլիին հասցրել են հիվանդանոց տեղափոխել և փրկել քաջ շան կյանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: