Տեսախցիկը ֆիքսել է Տիգրան Ավինյանին՝ առանց դիմակի. Տեսանյութ

Կառավարության ամենագլխավոր պահանջը ժողովրդից պաշտպանիչ միջոցներ կիրառելն է , մասնավորապես տանից դուրս գալիս չպետք է մոռանալ դիմակ կրել:

Արդեն մի քանի ամիս է անցել վիրուսի բռնկումից, միջազգային լրատվամիջոցները լուսաբանում են աշխարհում տեղի ունեցածը, մարդիկ մահանում են ՝ տանուլ տալով վիրուսի հետ պայքարում:


Ռուսական լրատվամիջոցներից մեկն էլ հենց երեկ մեր երկրի մասին էր պատմում՝ նշելով, որ Հայաստանում ժողովուրդը չի ենթարկվում կանոններին ՝ ասածն էլ հաստատելով տեսանյութերով , որտեղ մարդիկ շրջում են առանց դիմակի: Եվ ահա քաղաքացիներից մեկը երեկ շատ պատահաբար սննդի բաց օբյեկտներից մեկում հանդիպել է Տիգրան Ավինյանին , ով նստած էր առանց դիմակի:

Քաղաքացին հարց է ուղղում պարետին այն մասին, թե ինչու նա չի պահպանում իր իսկ կողմից սահմանված կանոնը, ինչին ի պատասխան պարետը հակադարձում է, որ ինքը հանրային սննդի օբյեկտում է , որտեղ թույլատրվում է նստել առանց դիմակի: Շատ են այսպիսի դեպքերը , երբ քաղաքացին որևէ անսովոր երևույթի հանդիպելիս , ձեռքի տակ եղած ամենահնարավոր միջոցով լուսանկարահանում կամ տեսանկարահանում է և հանրայնացնում:

Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է այն կառավարությունը, որն ամիսներ առաջ ծաղրում էր վարակը, այսօր հանրության հանդեպ անհեթեթ ու անտրամաբանական պարտադրանքներ կիրառում՝ ստիպելով, սպառնալով, հատելով բարեվարքության բոլոր սահմանները։ Եվ մինչ այս ամենն ամենաանընդունելի մեթոդներով պարտադրվում է հասարակ քաղաքացիներին, մեր պետական այրերն իրենց նեղություն չեն տալիս հետևելու իրենց իսկ սահմանած կանոններին։Օրեր առաջ հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակված է։ Նույն օրը նա սեփական առանձնատանն ընդունեց պարետ Տ․ Ավինյանին և ԱՆ Ա․ Թորոսյանին, ինչը, ըստ տրամաբանության, անթույլատրելի էր, քանի որ վարակված անձը, ըստ օրենքի, պետք է լրիվ մեկուսացված լինի, ինչպես նաև նրա հետ շփում ունեցած անձինք։ Այս կանոնը ևս շրջանցվեց մեր պետական այրերի կողմից, ավելին, վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Տ․ Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում հենց այն օրը, երբ իր իսկ որոշման համաձայն՝ բաց տարածություններում և փողոցում քայլելիս դիմակ կրելու պարտադիր և խստագույն օրենքը (կանոնը) մտնում է օրինական ուժի մեջ։— Բարև ձեզ, պարոն Ավինյան, կներեք, իսկ ինչու՞ եք առանց դիմակի բաց տարածությունում։— Հանրային սննդի վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ,— պատասխանեց պարոն պարետը, որ այդ պահին ոչ մի տեսակի սնունդ չէր ընդունում, որը նստած էր բացօդյա սրճարանում և նրա կողքով անցնում դառնում էին սրճարանի հաճախորդներն ու աշխատակիցները։ Նա հանգիստ զրուցում էր Արդարադատության նախարար Ռ․ Բադասյանի հետ, ով, ի դեպ, դիմակով էր։ Եվս մեկ անգամ նշեմ, որ պարոն պարետը մի քանի օր առաջ ուղիղ շփում էր ունեցել հաստատված վարակակիր անձի հետ։Եվ ուրեմն, ի՞նչ իրական նպատակ է հետապնդում վարչապետական հիստերիան՝ անձնապես թիրախավորելով հասարակ քաղաքացուն, հանրային տհաճագույն պարսավանքի և անգիտակից պախարակության զոհ դարձնելով նրանց, ովքեր առանց դիմակի են հայտնվում հանրային վայրերում և բաց տարածքներում։Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում պարոն Տիգրան Ավինյանից իր անձնական տարածք ներխուժելու և իր հանգիստը խանգարելու համար։ Ինքս շտապում էի ու բավական անհարմար էր դիմակով շոգին վազելը, երբ կողքերս նույնիսկ երկու մետր հեռավորության վրա ոչ մեկը չկար, սակայն ես չզլացա, հատուկ ետ դարձա նկարելու, որովհետև հարգարժան վարչապետը նախօրեին պատվիրել էր տեսանկարահանել օրինախախտներին։

Опубликовано Eliza Arakelyan Пятница, 5 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: