Սևակ Խանաղյանը նոր հոլովակ է ներկայացրել․ պրեմիերա

Խանաղյանը սև-սպիտակ հոլովակ է թողարկել, որտեղ թրենդային հագուստով է՝ կլոր գլխարկով ու սև ակնոցներով։ Նմանօրինակ look նախընտրում են ռուս ռեփերները հիմա, ու բավականին թրենդային է։ Խանաղյանը ընտրել է ռուսերեն երգ գուցե հենց ռուսական շոուարվեստ մտնելու համար։

Թեպետև ռուսերեն շատ է ներկայացրել, բայց ավելի փոփային, իսկ այս երգը r&b ի ոճում է։ Երաժշտությունը Սևակ Խանաղյանն է գրել ու Լեվան Բրաունը։ Տեքստը՝ Ալբերտ Վարթանոը ու Սևակը։ Ռեժիսորը Արտեմ Սոտնիկն է, օպերատորը Դանիլ Գորդոնը, Միքսը՝ Ալեքս Հուկ։

Հոլովակում կոնկրետ կադրեր չկան, բաղկացած է 20 ականները հիշեցնող կադրերից։ Ֆելինիյի ֆիլմային ձեռագիրն են հիշեցնում կադրերը։ Կրքոտ, էմոցիոնալ է հոլովակը, որտեղ մոդելներներ են նկարվել ռուս։ Երկու օրում 200000 դիտում է հավաքել հոլովակը։

Այն կոչվում է չթռչես։ Սևակին քոմենթներում գեղեցիկ խոսքեր են գրել ու նշել, որ հավանել են կատարումը։ Նաև արձագանքել են հոլովակի հետաքրքիր լուծումներին, ընդգծելով ճաշակը երգչի ու էսթետիկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: