Սևակ Ամրոյանի հուզիչ կատարումը

Այս երգի բազում մեկնություններ կան, սակայն Սևակի կատարմամբ անչափ շատ է սիրվել։ Հոլովակում սպիտակ ֆոնին է Սևակը, իսկ կադրերում երեխաներ են, որոնք փոքրիկ զինվորիկների հետ են խաղում։

Ցուցադրված է ինչպես են փոքրիկները մանկուց ընկալում, որ կա կռիվ ու կա հայրենիք։ Գլխավոր հերոսուհին է Գայանե Ասլամազյանը, որը հայկական զարդերով է ու մարմնավորում է հայ գեղեցկադեմ ու ուժեղ կնոջը։ Սևակի մեջքի ետևում զինվորներն են, որոնք ուժեղ կանգնած են։

Երգի հեղինակը Աշոտ Բեգոյանն է։ Կիթառը՝ Արմեն Շատվերյանը, ռեժիսորը՝ Արվին Քոչարյանը, ոճաբանն է Արամ Նիկոլյանն է, հնչյունային ռեժիսորն է Դերհովան։ Վերջին կադրերում Գայանեն դրոշը ձեռքին է, թեպետ առանց որդիների, բայց ամուր ու անկոտրում է մոր կերպարը։

Հուզառատ է երգը այս, հատկապես, երբ լսում ենք, որ ընտանիքներով են գնաում կռիվ, ու հաճախ զիհվում ե եղբայրներով։ Հուսանք, որ եղբայրներով  հաղթանակած կվերադառնան բոլորը իրենց տները։

Понравилась статья? Поделиться с друзьями: