Սուրեն Պապիկյանի և կնոջ հարսանեկան առաջին տանգոն․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանի սպասվելիք հարսանեկան արարողության մասին տեղեկությունը հայտնի դարձավ դեռևս նախորդ շաբաթ, իսկ այս շաբաթ օրն արդեն տեղի է ունենում զույգի հարսանեկան արարողությունը։

Դեռ առավոտից տեղադրվում են կադրեր նախարարի պսակադրության գեղեցիկ արարողությունից։

Նախօրեին Եռաբլուրում զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցած ապագա ամուսիններն իրենց պսակադրության արարողությունն անց են կացրել Գեղարդի գեղետեսիլ բնակավայրում։

Ավելի ուշ հասանելի էին կադրեր եկեղեցական արարողությունից։ Եկեղեցում նորապսակներն իրենց քավոր ուղեկցությամբ էին։

Երեկոյան արդեն կադրեր են հրապարակվել ռեստորանային համալիրից, որտեղ տեղի է ունենում Ս․ Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանեկան արարողությունից։


Հասանելի է նաև կարճատև տեսանյութ, որի մեջ երևում է, թե ինչպես են Արմինե Մուրադյանն ու Սուրեն Պապիկյանը պարում իրենց առաջին հարսանեկան տանգոն։

Պարը պարզ է բեմադրված՝ առանց այլևայլ նյուանսների։ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանեկան գեղեցիկ տանգոն ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: