Սուպեր Սաքոն Թուրքիայում այցելել է հայկական եկեղեցի. նրան ուղեկցել է Մարիամ Մելիքյանը

Այս օրերին Սոպեր Սաքոն քննադատվում է իր հարցազրույցներից մեկում Կոմիտասին անդրադառնալու և նրա վերաբերյալ սխալ տեղեկություն հաղորդելու պատճառով։

Եվ այս օրերին շատերը սկսեցին հետաքրքրվել նրանով։ Ռեփերը երաժշտական կրթություն չունի և արդեն այս մասին խոսել է ու նշել, որ միգուցե ինքը սխալվել է և նման հայտարարություն է արել, քանի որ իրեն նման վարկած է հասսել։

Հիշեցնենքն, որ ռեփերը հայտարարել էր, որ մուղամը հայկական է և չորրորդ ծռված նոտայի հեղինակը Կոմիտասն է եղել, ով հետո ջնջել է այն։

Վերջերս Սաքոն այցելել էր Թուրքիա, շրջել հայկական վայրերով։ Մի հոլովակ է շրջանառվում, որտեղ երևում է, որ ռեփերը գտնվել է Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցում և մոմ վառել։ Նրան ուղեկցել է դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով բնակվում է Թուրքիայում։

Դերասանուհին Սաքոյին  ուղեկցել ու ցույց է տվել հայկական մշակույթը Թուրքիայում։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: