Սոնա Ռուբենյանը տոնել է Տյառնըդառաջը․ ահա թե ինչպես է զույգը ցատկում կրակի վրայով․ տեսանյութ

Երեկ Հայաստանում տոնում էին Տյառնըդառաջը։ Նորապսակներն այդ օրը խնջույք են կազմակերպում և ցատկում կրակի վրայով։

Հայտնի նորապսակներից Սոնա Ռուբենյանն իր օգտահաշիվներում տեսանյութ է հանրայանացրել և  ցույց տվել, թե ինչպես է անցկարել օրը։ Նա և ամուսինը՝ Էմիլը, ցատկում են կրակի վրայով։

Նրանց շուրջը հավաքված են հարազատներ, ովքեր եկել  են շնորհավորելու և կիսելու զույգի ուրախությունը և ևս մեկ անգամ նրանց շնորհավորելու և բարի բախտ ու երջանկություն մաղթելու։ Հիշեցնենք, որ Սոնան և Էմիլը ամուսնացել են ամիսներ առաջ։

Զույգի հարսանիքը բավականաչափ քննարկվեց թե՛  բացասական և թե՛ դրական թեմատիկայում։ Սակայն հանրայնացված կադրերից կարելի է ենթադրել, որ հարսանյաց հանդեսը հիանալի է անցել և ամեն բան կազմակերպված էր գեղեցիկ և ճաշակով։


Մենք նույնպես շնորհավորում ենք զույգին և երջանկություն մաղթում։ Տեսանյութը, որտեղ նոր ամուսնացած զույգը ցատկում է կրակի վրայով, կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: