«Սիրում եմ բոլորիդ, եթե անգամ մեր «հովերը» նույն ուղղությամբ չեն սուրում». Լիլի Հովերի անկեղծ խոստովանությունը

Եղանակային տեսության գեղեցկուհի մեկնաբան Լիլի Հովերը համացանցային իր հարթակում գեղեցիկ, ծաղկաշատ լուսանկար է տեղադրել և կից գրառման մեջ անկեղծորեն խոստովանել իր հոգու սերը՝ ողղված իր հետևորդներին։ Լիլին գրել է․ «Սիրելիներս, լավագույն գանձը, որ ունեմ այս կյանքում, ձեր անվերապահ ու անշահախնդիր սերն է:

Ես այն զգում եմ ամենուր, վաղուց ընդունել եմ որպես երկնային պարգև և պահելու եմ ամբողջ կյանքում՝ նույն հոգատարությամբ և մեծ խնամքով: Այդ սերն ապրեցնում է, կազդուրում և մղում նոր վերելքների: Մեր կյանքում, երբեմն, երազանքները շեղվում են իրենց նախանշված վերջնակետից, բայց ես համոզված եմ, որ այն, ինչ չի կատարվում, Աստծո պաշտպանությունն է:

Ես անհույս լավատես եմ և հենց դա է ինձ ստիպում ապրել ու նորից ապրեցնել: Թող Աստծո հուսալի և ամենաբարի կնիքով հաստատվեն մեր բոլոր երազանքները:

Մենք մտածում ենք նույն կերպ, քանի դեռ ամենը հանուն մեր Հայրենիքի է, ոչ թե՝ ընդդեմ: Իմ սիրտը տրոփում է միայն անհատակ անկեղծ մարդկանց համար, եթե անգամ այդ անկեղծությունը սուր ու հակասական է: Սիրեք կյանքը, անկեղծացեք անմնացորդ, եթե անգամ դիմացինը դրան պատրաստ չէ:

Անկեղծությունից առավել միայն անկեղծությունն է և ես անկեղծորեն սիրում եմ բոլորիդ, եթե անգամ մեր «հովերը» նույն ուղղությամբ չեն սուրում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: