Սիրեցի միայն քեզ… ինչպես են Արտաշ Ասատրյանն ու բլոգեր Արուսյան ձեռք ձեռքի բռնած քայլում

Ռուսաստանաբնակ բլոգեր Արուսյային հետևում են հազարավոր օգտատերեր։ Նա հետևորդներին ներկայանում է մեծաքանակ ուտեստների պատրաստմամբ և հիացնում բոլորին։

Արուսյան այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա այստեղ հիանում է հայրենիքով։ Հայաստան կատարած իր այցից հայ բլոգերն  օգտահաշվում ցույց է տալիս կադրեր, դրվագներ և կիսվում տպավորություններով և զգացողություններով։

Արուսյան հանդիպում է հայտնի դեմքերի հետ, և նրանց հետ հիանալի ժամանակ անցկացնում։ Փողոցում, սրճարանում, խանութում կամ այլուր Արուսյային ճանաչում են, նրա հետ լուսանկարվում։ Օրերս էլ Արուսյային է այցելել Արտաշ Ասատրյանը որդու հետ։

Երգիչը բլոգերին հրավիրել է Էջմիածին։ Նրանք Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում այցելել են եկեղեցիներ, ապա միասին հրաշալի ժամանակ անցկացրել։

Նրանք հանրայնացրել են կադրեր, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են Արտաշը և  Արուսյան միմյանց ձեռք բռնած շրջում փողոցում և վայելում հայրենիքում անցկացրած օրերը։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: