Սերս բացառիկ է…Գրիշա Աղախանյանի հուզիչ գրառումը որդու մասին

Դեռևս 90-ականներից հայտնի և սիրված արտիստ Գրիշա Աղախանյանն այսօր էլ սիրված է և հանդես է գալիս որպես շոումեն։

Նա վարում է հանդիսություններ և բավականին պահանջված է այդ ոլորտում։ Գրիշա Աղախանյանն այսօր էլ երգերով, նոր ստեղծագործություններով հանդես է գալիս, սակայն հինականում նա հաղորդավարական գործունեությամբ է զբաղված։

Գրիշան որոշակի ակտիվություն ունի նաև սոցտիրույթում, սակայն ընտանեկան հրապարակումներ հազվադեպ է կատարում։ Շոումենի հրապարակումները հիմնականում աշխատանքային բնույթ ունեն։ Այս անգամ նա բացառություն է արել և որդու հետ համատեղ կադրեր է հանրայնացրել։

Դրանց կից Գրիշա Աղախանյանը նաև գրառում է կատարել, որտեղ իր բացառիկ սերն է հայտնել որդու հանդեպ։ Նա մասնավորապես գրել է․ «Սերս Ալեքսից նկատմամբ բացառիկ է․․․ միշտ ժպտա և երջանիկ եղիր, տղա՛ս»։

Ստորև բերված տեսանյութւոմ առաջարկում ենք դիտել Գրիշայի ինչպես վերոնշյալ հրապարակումը, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: