Սա նոր հոկտեմբերի 27 էր․ Տարոն Սահակյան

2014թվականից Թուրքիան սկսեց արտադրել իր աթսները, ի դեպ Ամերիկյան տեխնոլոգիաները որոշակիորեն յուրացնելով։ 2015ին արհեհստակորեն փորձ  արվեց հայ-ռուսական հարաբերություները փչացնելու։ Եղավ Պերմյակովի պատմությունը։ 2016ին եղավ ապրիլյանը։ Այստեղից պետք է հասկանալի լիներ, որ զինելով Թուրքիան սկսում է կռիվը։

Էրդողանը ամենը կառավարում էր։ Հեղափոխությունից հետո, առաջին բանը որ պիտի արվեր, Հոկտեմբերի 27ի եղածը համարել պետության դեմ ոտնձգություն։ Դա չարվեց ու հիմա հենց էդ պրոցեսի մեջ ենք։ Սա նոր հոկտեմբերի 27է, որը կրկին դրսից է կազմակերպվում։ 1999ին էլ միասնության ու հավատի փուլում էինք, ընդհատեցին, հիմա էլ այդ փուլն էիք թևակոխում, ու էլի ընդհատեցին։

Ըստ էության հիմա ստացվում է, որ էլի նորից սխալ ուղությամբ է գնում ու սլաքները ուղղվում է էլի օլիգարխիայի վրա։ Եթե գնաց ներքաղաքական հակասություններ, այդ ուժերը մեծագույն ռեսուրս կներդնեն։

Պետք է անհապաղ հոկտեմբերի 27ի ողջ էությունը բացահայտվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: