Սասուն Միքայելյանն առաջարկ է արել Էդմոն Մարուքյանին

Մայիսության միջադեպի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել։ Նա երկար խոսել է Մարուքյանի՝ մոր մասին արված հայտարարության վերաբերյալ՝ մորը սուրբ անվանելով։ Նա անթույլատրելի է համարել նման վարվելակերպն ու ամոթանկ տվել Էդմոնին։ Նա նշել է՝ Մարուքյանն ու իր եղբայրը պետք է ներողություն խնդրեն և՛ իրենից, և՛ Ալեն Սիմոնյանից։

Մարուքյանի հայտարարությանն իր պաստասխան Սասուն Միքայելյանն առաջարկ է արել վայր դնել մանդատները՝ երկուսով։ Նա Մարուքյանին շոումեն է անվանել։ Դահլիճում կատարվածն իր մեղքով է եղել, ու եթե նա տղա է, միասին մանդատները դնենք վայր։

Մարուքյանը դեռևս չի արձագանքել միջադեպին, բայց ուղիղ եթերային ու հայտարարության ձևաչափերով շեշտել է՝ մտադիր չէ վայր դնել մանդատը, այլ շարունակելու է պայքարել ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար։

Նրա համար անընդունելի է իր հանդեպ նման վերաբերմունքը, սակայն այս իրավիճակում չի ցանկանում շարունակություն տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: