Ռուս տուրիստը նշում է , թե որն է Հայաստանի ամենամեծ բացասական կողմը. տեսանյութ

Հնագույն երկրներից է մեր երկիրը՝ պատմության ու մշակույթի հարուստ ժառանգությամբ: Բայց այս երկրի ամենամեծ հարստությունը մարդն է ՝ հայը, ուր էլ գնա, փոքրիկ Հայաստան է ստեղծելու՝ նույն համ ու հոտով, նույն կոլորիտով:

Ամեն տարի բազում տուրիստներ են հազարավոր կիլոմետրեր կտրում ՝ տեսնելու համար քարտեզի վրա գրեթե չերևացող մեր հրաշք երկիրը, որ դրախտավայր է հիշեցնում: Նա, ով մի անգամ տեսնում է Հայաստանը, հետո անպայման հետդարձի ճամփա է որոնում, որովհետև այս երկիրը մարդու սիրտ մխրճվող, այն տակնուվրա անող երկիր է :

Եվ ահա ռուս տուրիստն առաջին անգամ Հայաստանը տեսնելուց հետո կիսել է իր պատկերացումները: Աղջիկն առաջինը ուշադիր և փառահեղ մարդկանց մասին է խոսում, հրաշալի արևային եղանակի մասին՝ առանց լոնդոնյան դրսևորումների: Ամեն բան հրաշալի է այս երկրում, բայց այն մի մեծ բացասական կողմ ունի. նա ցավով ու նաև հումորով նշում է , որ ինքը մի քանի օրում տասը կիլոգրամով գիրացել է :

Ըստ նրա Հայաստանը ոչ միայն էկոլոգիապես մաքուր մթերք ունի, այլև հայերը հրաշալի խոհարարներ են  և ուղղակի անհնար է չուտել. ամեն ինչ այնքան լավ է բուրում, որ մարդ չի կարող իրեն զսպել, եթե նույնիսկ գիրանում է…Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուս զբոսաշրջիկը պատմում է Հայաստանի միակ բացասական կողմի մասին

Опубликовано Made in Armenia Пятница, 12 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: