Ռուսական էստրադայի պրիմադոննայի՝ Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է

Ռուսական էստրադայի պրիմադոննան՝ անզուգական Ալլա Պուգաչովան, նշում է ծննդյան յոթանասունմեկամյակը: Նա այն հայտնի համաշխարհային դեմքերից է, ով շարունակաբար համառորեն պայքարել է ծերացման դեմ՝ շարունակ փորձելով հաղթել տարիքին և ավելի երիտասարդ տեսք ունենալ, քան կարելի էր ենթադրել իրական տարիքից:

Ավելի ուշ շրջանի հարցազրույցներում երգչուհին խոսոտվանել է, որ իր մտածողության մեջ շատ բան է փոխվել և նա այժմ պարզապես փորձում է հաճույք ստանալ ընտանեկան միջավայրում՝ վայելելով մտերիմ ու սիրելի մարդկանց ներկայությունը:

Նա այն հայտնի անհատականություններից է, ով բավականին բուռն ու հագեցած կյանք է ունեցել և հիմա էլ շարունակում է ունենալ՝ միաժամանակ մնալով համաշխարհային լրատվական միջոցների ամենատես օբյեկտիվի ուշադրության կենտրոնում:

Ալլա Պուգաչովայի մասին շրջում են բազմաթիվ ուշագրավ պատմություններ, որոնց մի մասն իրական են, մի մասը հորինված, միֆային:

Նա այն կին անհատականություններից է, ով իր կենդանության օրոք բավականին երկար տարիներ վայելում է լեգենդար լինելու բերկրանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: