Ռեկորդ, որն ավելի լավ է չլիներ․․․ այս թվերը սարսափելի են

Այսօր ռեկորդային թվով կորոնավիրուսյան ախտով վարակակիրների դեպքոր է հաստատվել՝ յոթ հարյուր վաթսունվեց։ Այսքան մարդ դեռ մեկ օր չէր հաստատվել։ Ընդհանուր թիվն այժմ տասներեք հազար հորյուր երեսուն է։ Ուրախալի լուրը երկու հարյուր իննսունչորս մարդու ապաքինումն է։

Ցավոք, նաև մահվան դեպքեր են արձանագրվել։ Տասը հոգի լքել են երկրային կյանքը՝ չորս կին և վեց տղամարդ։ Նրանք եղել են յոթանասունհինգ (կին), վաթսունութ (տղամարդ), վաթսունվեց (կին), վաթսուներեք (կին), վաթսուներեք (կին), վաթսունութ (տղամարդ), հիսուներկու (տղամարդ), քառասունինը (տղամարդ), ութսունմեկ (տղամարդ), ութսուներկու (տղամարդ) տարեկան:

Նրանցից յուրաքանչյուրը քրոնիկական ախտեր է ունեցել։ Մահվան թվերն ընդհանուր երկու հարյուր են։


Երեկ երեք հոգի է մահացել, որոնց մոտ եղել է կորոնավիրուսյան ախտ, բայց մահացել է այլ պատճառով։ Նման մահերը յոթանասուներկուսն են։

Անչափ կարևոր է այս պարագայում հետևել հորդորներին և դուրս գալ Նիկոլ Փաշինյանի բնորոշած դժոխային վիճակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: