Ռազո՜, ուտեմ քեզ․․․ միայն ես կարող եմ Ամերիկայի մեջտեղում Ռազոյիս տեսնել․ անակնկալ հանդիպում

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը պահպանում  է սոցտիրույթում ակտիվությունը և հետևորդներին ցույց տալիս իր աշխատանքային և առօրյա անացուդարձը։

Նրա հետևորդները, որոնց թիվը հասնում է հազարավորների, սիրով հաղորդակից  են լինում հաղորդավարուհու կյանքի ուշագրավ մանրամասներին։

Այս օրերին Նազենին գտնվում է Ամերիկայում։ Նա այնտեղ նկարահանումներ է իրականցրել և իր հաղորդման շրջանակներում զրուցել ամերիկաբնակ հայ արտիստների հետ։ Եվ ահա Լոս Անջելեսում փողոցն անցնելիս Նազենի Հովհաննիսյանը պատահաբար հանդիպում է Ռազմիկ Ամյանին։ Հաղորդավարուհին և երգիչը ջերմ փարվում են։

Հոլովակին կից Նազենին գրել է, որ Ռազմիկին եղբոր պես է սիրում և անսահման կարոտել է։ Նա մասավորապես գրել է․ «Ուղղակի ԿԱՐՈ՜Տ․․․ Փողոցով քայլելիս պատահաբար հանդիպեցինք Ռազմիկին… եղբորս պես եմ ախր սիրում նրան, թվում է, որ չես գտնի նրան չսիրող մեկին․․․»։

Իսկապես Ռազմիկ Ամյանին սիրում են գրեթե բոլորը։ Իսկ ջերմ հոլովակն առաջարկում ենք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: