Ջեյդն ու Լուկասը քսան տարի անց կրկնել են «Կլոն» սերիալից հայտնի պարային դրվագը

Բոլորն են պնդում, որ տարիներ առաջ հեռուստատեսությունը բոլորովին այլ էր և բողոքում՝ այսօր սերիալները շատացել են և գրավել հեռուստաալիքները, բայց պետք է փաստել՝ հեռուստասերիալները միշտ են եղել, ուղղակի այսօր գերակշռում են հայկական արտադրության հեռուստասերիալները։

Կլոնն այն 1-ին սերիալն էր, որտեղ հանրությանը հասանելի կերպով խոսվեց մարդու կլոնավորման մասին և փոքր-ինչ գիտական տեղեկություն հաղորդվեց։

Առաջին սերիայի առաջին իսկ վայրկյաններից արդեն հասկանալի էր, որ այն սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Մրադիկ գամվել էին էկրաններին և մեծ անհամբերությամբ սպասում էին հաջորդիվ սերիաներին։ Գլխավոր դերակատարողները՝ Ջեյդն ու Լուկասը, դարձել էին բոլորի սիրելին։

Նրանց խաղը, շարժուձևը դուր էր գալիս բոլորին, աղջիկները կրկնօրինակում էին Ջեյդին և սկսում ուսումնասիրել արաբական մշակույթը, նիստ ու կացը, ավանդույթները, սիրում էին կրել Ջեյդի հագուստներից, զարդերից, հավանում էին Ջեյդի անհնազանդությունը և այլն։

Ամենագրավիչը Ջեյդի արաբական պարերն էին։ Եվ ահա հեռուստասերիալից քսան տարի անց Ջեյդը կրկնել է հանրահայտ պարը հումորային ենթատեքստով։ Այն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: