Պրեմիերա․ Իմ արև․ Թաթա Սիմոնյան և Արման Հովհաննիսյան․ նոր, ուրախ երգ սիրո մասին

Երգարվեստում հայտնի երկու կարկառուն ներկայցուցիչներ, երկու վառ արիստներ համատեղ աշխատանքով են հանդես եկել։ Թաթա Սիմոնյան և Արման Հովհաննիսյան։

Այս երգիչները առանձին-առանձին ունեն իրենց երկրպագուների բանակը և առանձին-առանձին լեփ-լեցուն դահլիճներ են ունենում և ուղղակի հիացնում երկրպագուներին։

Այս երկու արտիստների համագործակցությունը մի նոր ստեղծագործության ծնունդ է առաջ բերել։ Նրանք հանդես են եկել համատեղ տեսահոլովակի պրեմիերայով։ Այն ուրախ, ռիթմիկ երգ է, որը կոչվում է «Իմ արև»։ Այս ստեղծագործության երաժշտության և խոսքերի  հեղինակը Վահե Ալեքսանյան է։

Այն սիրո մասին է, սիրահարվածության և սիրահարվածության հետևանքով ունեցած վառ զգացողությունների ու երջանկության մասին է։ «Էլ չունեմ օր ու արև, սիրում եմ քեզ, իմ արև։ Քո մի անմեղ բարևը ինձ ստիպեց սիրահարվել»,-հնչում են երգի բառերում։

Տեսահոլովակը նույնպես վառ և հետաքրքիր է ստացվել։ Նոր երգի պրեմիերան առաջարկում ենք վայելել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: