Չինաստանում 30 բժիշկներ 5 ժամ շարունակ մերսել են երեխայի սիրտը՝ նրան փրկելու համար

Սյաո Յույը 8-ամյա տղա է։ Երեխային սրտի ցավի պատճառով Չանչժոու փոքրիկ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկների ախտորոշմամբ՝ տղայի մոտ սրտային սուր անբավարարվածություն է եղել։ Երեխան ժամ առ ժամ իրեն ավելի վատ է զգացել։ Իրավիճակը գնահատելով՝ երեխային Շանհայ են ուղարկել։

Թռիչքին սպասելիս երեխայի ճնշումն ընկել է, և սիրտը դադարել է բաբախել։ Սրտամկանի վնասվածքի պատճառով երեխան ցնցումների մեջ է ընկել։

Կլինիկայի գլխավոր բժիշկը զանգահարել է Շանհայի հիվանդանոց և խնդրել արյուն մատակարարող սարք ուղարկել։ Սակայն դրա համար ևս ժամանակ էր անհրաժեշտ։ Երեխայի անկողնու մոտ են կանչել կլինիկայի բոլոր աշխատակիցներին՝ շուրջ 30 մարդու։ Նրանք հինգ ժամ անդադար մերսել են երեխայի սիրտը, որպեսզի ուղեղ արյուն մատակարարվի։ Երբ Շանհայից ժամանել է շտապօգնության մեքենան, Սյաոյի ձախ կրծքավանդակին 50 հազար սեղմում է արված եղել։

Գլխավոր բժիշկը հետո ասել է, որ նրանք մոռացել են աշխարհում ամեն ինչի մասին։ Նրանց համար գոյություն ուներ միայն հիվանդասենյակը և երեխայի սիրտը։ Բժիշկներն ի վիճակի չէին լինի տղայի ծնողներին հայտնել որդու մահվան մասին միայն այն պատճառով, որ դադարեցրել են մերսումը։ Եվ Սյաոն փրկվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: