Չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում. ահա թե ինչ շապիկով է նա ռինգ դուրս եկել

Այսօր հայազգի չեմպիոն Հովհաննես Բաչովը կարևոր մենամարտ ուներ Վենեսուելայի ներկայացուցիչ Սեմուել Գոնսալեսի հետ: Բավականին թեժ պայքարի արդյունքում մարտի ժամանակ վերջական հաղթանակը հենց Հովհաննես Բաչկովն է նվաճել:

Հաղթանակը բեմում նշանավորելու համար մեր մարզիկն առանձնահատուկ կերպ է ընտրել: Նա ռինգ է դուրս եկել մի հատուկ գրությամբ վերնաշապիկով: Վերնաշապիկի վրա գրված է եղել հետևյալ նվիրական ուղերձը. «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք ենք ձեր կողքին ենք», իսկ վերևի հատվածում՝ մեր քարտեզը:

Նշենք, Հովհաննես Բաչկովը բազմակի չեմպիոն է և ծնունդով գյումրեցի է: Նա բռնցքամարտի հանդեպ յուրահատուկ սեր ու հետաքրքրություն է ցուցաբերել դեռ յոթամյա հասակից, իսկ սերը փոխանցվել է քեռու միջոցով: Իսկ այ-մ մարզիկը բաժմաթիվ մրցանակների է արժանացել:

Այս օրերին մարզիկներից շատերը ևս միացել են կամավորագրվող մեր նվիրյալների խմբին՝ հայրենի սահմանների անառիկությունը հսկելու համար մեկնելով Արցախ: Ցավոք սրտին, մեկնողներից ոմանք անմահացան այդ նվիրական գործի ճանապարհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: