Ուրիշ ես՝ ուրիշ աշխարհում․ սելֆի իմ կողմից․ անճանաչելի Հասմիկ Կարապետյանը

Հասմիկ Կարապետյանը շրջանում վերսկսեց իր կարիերան։ Երգչուհուն կարոտել էին նրա երկրպագուները, հանդիսատեսը։

Երգչուհին կրկին բեմ վերադարձավ մի քանի նոր ստեղծագործություններով և այժմ փոքրիկ համերգներ է ունենում մեկը մյուսի ետևից և հանդիպումներ կազմակերպում իր սիերելի հանդիսատեսի հետ։

Հասմիկ Կարապետյանը բեմում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Երգով նա ապրում է և իրեն անչափ հարմարավետ զգում ինչպես բեմում, այնպես էլ հանդիսատեսի հետ շփման մեջ։

Երգչուհին նաև արտաքնապես է փոխվել է և է՛լ ավելի գեղեցկացել։ Նա սոցիալական իր հարթակներում բավականաչափ ակտիվ է և հետևորդներին սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին, բայց հիմնականում նրա հրապարակումները հումորային բնույթ ունեն։

Եվ ահա օրերս երգչուհին հրապարակել է իր լուսանկարը, որտեղ անչափ գեղեցիկ տեսք ունի։ Լուսանկարին կից Հասմիկը գրել է․ «Ուրիշ ես՝ ուրիշ աշխարհում․ սելֆի իմ կողմից»։

Понравилась статья? Поделиться с друзьями: