Ուշադրություն. այսօր վերջապես հրապարակվեց Ռամիլ Սաֆարովի ու Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Տարիներ առաջ ողջ բանական մարդկությունը ցավ ու զարմանք ապրեց ադրբեջանցի սպայի կատարած քայլից, որի արդյունքում քնած տեղը կյանքից զրկվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը:

Դրանից հետո ադրբեջանական կողմն իրենց սպային նույնիսկ պարգևատրեց քնած մադուն կյանքից զրկելու համար, ինչը կրկնապատկեց բանական մարդու զայրույթն ու ցասումը:

Սաֆարովին դատապարտել էին իր իսկ խոստովանության հիմքով, իսկ երբ թւյլտվություն էր ստացել հայրենիքում պատիժը կրել, տեղում նախագահի կողմից նրան ներում ու հերոսի կոչում էր շնորհվել:

Բնականաբար դեպքի քննությունը հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ գործի վերջնական վճիռը մինչ հիմա դեռևս հրապարակված չէր:

Այսօր ի վերջո լուծում տրվեց այդ գործին. հրապարակվեց դատարանի վճիռը, որում դատապարտվում է ադրբեջանական կողմի մոտեցումն ու նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է մարդու կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվեցիան, ինչես նաև խտրականությանը վերաբերող կետերը, հատկապես, որ նրան հետո հերոսի կոչում են շնորհել:

Դատարանը որոշել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմի դիմումատուներին պարտավորվում է վճարել հայկական 9 միլիոն դրամին համարժեք գումար: Դա մինչ այս արված ծախսերի գումարն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: